Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում․ ԱՀ ՆԳՆ

08:03 • 20.09.23

Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

«Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։

Տուժածների մասին տվյալներ կհաղորդվեն ավելի ուշ», - նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում․ ԱՀ ՆԳՆ