Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են․ ԱՀ ՊՆ

08:08 • 20.09.23

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են․ ԱՀ ՊՆ