Բաքուն դեռևս չի ծրագրում Երևանի հետ բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում. Բայրամով
Բաքուն դեռևս չի ծրագրում Երևանի հետ բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
- լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:










