Ռազմական լուծում գոյություն չունի, կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

09:01 • 20.09.23

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ապաէսկալացնել իրավիճակը:

Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում գոյություն չունի, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը ՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվի և էթնիկ հայերի միջև շարունակվող տարաձայնությունները կարգավորելու համար:

Պետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը և ընդգծել անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են:

Ռազմական լուծում գոյություն չունի, կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ