Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև

17:40 • 20.09.23

Մենք երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը տարածաշրջանում զինաթափվելու են, լքելու են իրենց դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան, ծանր տեխնիկան կփոխանցվի ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համակարգմամբ:

Այս մասին ասել է Ադրեբջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ արտասահմանյան երկրների դիվանագետների և լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում:

Նա հավելել է, որ Բաքուն պատրաստել է Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը:

Այսօր հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,


- լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

 
- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև