22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են. ԱՀ ՄԻՊ

00:04 • 20.09.23

Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նաև նշել է, որ թվերի մեջ ներառված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ նրանց հետ կապը դեռ հաստատված չէ:

22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են. ԱՀ ՄԻՊ