Հնդկաստանը նախատեսում է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում

23:08 • 20.09.23

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է արտերկրում իր ռազմաօդային ուժերի ներկայության ընդլայնման ծրագրի շրջանակներում ռազմական կցորդներ նշանակել Հայաստանում, Իսպանիայում և Կոտ դ'Իվուարում։

Ինչպես տեղեկացնում է «The Hindu businessline»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի գլխավոր մարշալ Չաուդհարին։

Նա նշել է, որ Հնդկաստանի ՊՆ-ն նաև նախատեսում կապի սպա ԱՄՆ ռազմաօդային ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում:

Հնդկաստանը նախատեսում է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում