Քաղավիացիան հերքում է լուրերը, թե այն հայերը, որոնք պետք է Հայաստան մեկնեին և անցնեին Թուրքիայով, պահվել են Ստամբուլում

11:15 • 20.09.23

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հերքում է ֆեյսբուքյան որոշ օգտատերերի գրառումները, թե այն հայերը, որոնք որևէ երկրից պետք է Հայաստան մեկնեին և անցնեին Թուրքիայով, պահվել են Ստամբուլի օդանավակայանում։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը Tert.am-ին հայտնեց,  որ նման բան չկա։

«Այդպիսի դեպք չկա, որ, օրինակ,  որևէ հայ ցանկանա Հռոմից գալ Հայաստան և իրեն իջեցնեն Ստամբուլի օդանավակայանում։ Նման ահազանգ մենք չենք ստացել»,- նշեց նա։

Լիլիթ Աղաբեկյանի տեղեկացմամբ՝ ունեցել ենք հայկական ավիաուղիներով Երևան- Ստամբուլ թռիչք, որն անխափան իրականացվել է։

«Երևան-Ստամբուլ թռիչքներն իրականացնող թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունն իր երկու չվերթները՝ դեպի Անթալիա և Ստամբուլ պարզապես չեղարկել է։ Պատճառը հայտնի չեն, մեզ չեն տեղեկացրել, թե ինչ պատճառով է չեղարկվել թռիչքները»,- մանրամասնեց Լիլիթ Աղաբեկյանը։

Քաղավիացիան հերքում է լուրերը, թե այն հայերը, որոնք պետք է Հայաստան մեկնեին և անցնեին Թուրքիայով, պահվել են Ստամբուլում