Դուք սա հանդուրժում եք. Մարուքյանը դիմել է Բայդենին, Բլինկենին, Մակրոնին, Միշելին և Բորելին

17:26 • 20.09.23

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցկայքի միկրոբլոգում հրապարակել է Ստեփանակերտի օդանավակայանում այսօր արված լուսանկարը, որում երևում է՝ որքան մարդաշատ է տարածքը:

«Սա Ստեփանակերտի օդանավակայանն է, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական էթնիկական զտումների հետևանքով հավաքվել է ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի գյուղերից։ Դուք սա հանդուրժում եք»,-  գրել է Մարուքյանը՝ դիմելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորգհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին:

 

Դուք սա հանդուրժում եք. Մարուքյանը դիմել է Բայդենին, Բլինկենին, Մակրոնին, Միշելին և Բորելին