Կոչ եմ անում դադարեցնել ռшզմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել ի շահ ժողովրդի. Հռոմի պապ

12:24 • 20.09.23

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել ի շահ ժողովրդի։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նա այս մասին ասել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում:

«Երեկ անհանգստացնող լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ զինված բախումների պատճառով առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը վատթարացել է։ Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծումներ գտնելու համար՝ ի շահ մարդկանց և ի շահ մարդկային արժանապատվության հարգման», - ասել է Հռոմի պապը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով զանգվածային ռազմական գործողությունն է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր:

Կոչ եմ անում դադարեցնել ռшզմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել ի շահ ժողովրդի. Հռոմի պապ