Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ պողոտայի մուտքը Հանրապետության հրապարակից
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտայի մուտքը Հանրապետության հրապարակից։
Բողոքի ակցիայի մասնակից մի քանի կանայք և աղջիկներ նստել են ճանապարհին։
Նշենք, որ Արցախում պայմանավորված իրավիճակով՝ քաղաքացիները վաղ առավոտից հավաքված են կառավարության շենքի դիմաց, նրանք Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել Արցախը։










