Քայլեր են ձեռնարկվում տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ․ Տեղեկատվական շտաբ

20:43 • 20.09.23

Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:

Այս մասին հայտարարութուն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:

Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով», - նշված է հաղորդագրության մեջ:

Քայլեր են ձեռնարկվում տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ․ Տեղեկատվական շտաբ