ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների զոհվելու մասին

19:58 • 20.09.23

Լեռնային Ղարաբաղում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահներ տեղափոխող ավտոմեքենան, ինչի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

Ըստ տարածված հաղորդագրության, ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել Ճանկաթաղ գյուղի տարածքում։ Զինվորականները դիտակետից էին վերադառնում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների զոհվելու մասին