Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների. Ստեփանակերտի քաղաքապետարան

13:25 • 20.09.23

Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն:
«Հարգելի քաղաքացիներ:Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»,- ասվում է հայտարարության մեջ: 

Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների. Ստեփանակերտի քաղաքապետարան