Գնդակոծվել է շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել էր Մարտակերտից Ստեփանակերտ դիեր տեղափոխելու նպատակով․ վարորդը վիրավորվել է
Սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։
Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ շտապօգնության վարորդը վիրավորվել է և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։










