ԼՂ ՄԻՊ-ի աշխատակազմը հավաքագրում է տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ

21:16 • 20.09.23

ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան։

«Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին»,- գրված է ԼՂ ՄԻՊ-ի Ֆեյսբուքյան էջում:

ԼՂ ՄԻՊ-ի աշխատակազմը հավաքագրում է տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ