Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ Անդրանիկ Թևանյանը վնասվածք է ստացել

00:22 • 20.09.23

Հանրապետության հրապարակում, որտեղ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և աջակցություն հայտնելու հարձակման ենթարկված Արցախին, ոստիկանությունն ուժ կիրառեց, երբ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում էր վերոնշյալ նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը։

Ոստիկանության ու ցուցարարների բախումների ժամանակ վնասվածք է ստացել նաև Անդրանիկ Թևանյանը: Միջադեպի կադրերից երևում է, որ նրա դեմքին արյան հետքեր են նկատվում։

Այնուամենայնիվ, դաշինքի առաջնորդը հանդարտության կոչեր էր հնչեցնում։ Ավելի ուշ, խաղաղ հանրահավաքը շարունակվեց բնականոն հունով, իսկ քաղաքացիների պահանջները հնչեցվեցին արդեն բարձրախոսով:

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ Անդրանիկ Թևանյանը վնասվածք է ստացել