Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով

16:11 • 21.09.23

Բաքուն հայտարարությամբ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով:

Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա «Ղարաբաղի հայ բնակչության» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետության քաղաքացիներ) գործունեության կազմակերպման, «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am), ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցեր։

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հրավերով 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում «Ղարաբաղի հայ բնակիչների» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետության քաղաքացիներ) հետ կապերի պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը հանդիպել է «Ղարաբաղի հայ բնակիչների» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետության քաղաքացիներ) ներկայացուցիչներ Սերգեյ Մարտիրոսյանի և Դավիթ Մելքումյանի հետ։

Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Օլեգ Սեմյոնովը։

Կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա «Ղարաբաղի հայ բնակչության» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետության քաղաքացիներ) գործունեության կազմակերպման, «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am), ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցեր։

Ռամին Մամեդովը ներկայացրել է «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am) ծրագրերը:

Ընդգծվել է նաև «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի) դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ սեպտեմբերի 20-ի հայտարարության մեջ արտացոլված հարցերի արագ իրականացման կարևորությունը։

Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների ներկայացուցիչները նշել են վառելիքի անհրաժեշտությունը սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում։ Միաժամանակ նրանք մարդասիրական օգնություն են խնդրել, այդ թվում՝ սնունդ։ Նրանց խնդրանքը դրական է ընդունվել։

Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելանյութ տրամադրել և մարդասիրական աջակցություն ցուցաբերել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգերի, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին», - ասվում է հայտարարությունում։

Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով