Ադրբեջшնցիները կրшկում են Ստեփանակերտի հարակից տարածքներից. Շտաբ

12:30 • 21.09.23

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։

Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»։