Ադրբեջանի ՊՆ-ն ցավակցել է ռուսական կողմին

00:17 • 21.09.23

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություններ է հայտնել ռուսական կողմին Ճանկաթաղում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։

Հաղորդվում է, որ միջադեպի բոլոր պատճառները պարզելու նպատակով տեղում աշխատում են Ադրբեջանի և Ռուսաստանի քննչական մարմինները։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, ինչի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել։

Ըստ տարածված հաղորդագրության, ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել Ճանկաթաղ գյուղի տարածքում։ Զինվորականները դիտակետից էին վերադառնում։