Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

14:34 • 21.09.23

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի օրը, վաղ առավոտից, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհվածների մի խումբ ծնողներ։

Նրանք գիշերը լուսացրել են «Եռաբլուր»-ում, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանն ու մյուս պաշտոնյաններն այցելեն զոհվածների ծնողներին։

Արցախյան պատերազմում զոհված 19-ամյա Խորեն Հաջաթյանի մայրը՝ Ասյա Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը բազմաթիվ հարցեր ունի Փաշինյանին։

Նրա խոսքով, եթե իշխանությունն այսօր հրաժարվում է Արցախից, ապա ինչո՞ւ իր 19-ամյա որդուն Արցախ ծառայության են ուղարկել և նա այնտեղ էլ զոհվել է։

«Հիմա էլ է ինքը մեղավոր, որովհետև ոչինչ չի անում, իսկ Արցախում ադրբեջանցիները հայերի են սպանում։ Ինչ-որ պատգամավորներ են այստեղ գալիս, ինչո՞ւ են գալիս։ Ես հիշում եմ, որ ասում էին՝ «Եռաբլուրում» հուղարկավորվածներից ոչ բոլորն են հերոսներ, ԱԹՍ-ի զոհեր են, բա ինչո՞ւ եք գալիս։ Իմ 18 տարեկանը պառկել է հողի տակ, դու ասում ես, թե ուղղակի ԱԹՍ-ի զոհեր են։ Եթե Նիկոլ Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ ինքը մեղավոր չի»,- ասաց զոհվածի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր