Դուք և ձեր նման ոչնչությունները չեք որոշում, թե ով է իշխանությունը. Հովիկ Աղազարյանը՝ լրագրողներին (տեսանյութ)

09:16 • 21.09.23

Դուք և ձեր նման ոչնչությունները չեք որոշում, թե ով է իշխանությունը:

Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ոչնչությունը դուք և ձեր նմաններն են, ովքեր ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում»,- ասել է նա:

Լրագրողի այն պնդմանը, որ Եռաբլուրում ոչնչություն իրեն են անվանել, նա պատասխանում է.

«Ոչինչ երևի իրանք կորուստներ ունեն, հարազատ են կորցրել, թող անվանեն: Քաղաքացիները տարբեր կորուստներ ունեն, դուք ի՞նչ կորուստ ունեք, եթե ունեք ես խոնարհվում են ձեր առաջ:

Ձեր հայրենիքը մեր հայրենիքը չի, փոխեք իշխանությունը, պետք է տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու, փոխեք իշխանությունը»,- ասել է նա:

Դուք և ձեր նման ոչնչությունները չեք որոշում, թե ով է իշխանությունը. Հովիկ Աղազարյանը՝ լրագրողներին (տեսանյութ)