Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով արդեն 35 ժամ է՝ Արցախում կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն գործում

00:32 • 21.09.23

Ադրբեջանի ահաբեկչության պատճառով արդեն 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է՝ ողջ բնակչությանը զրկելով էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից:

Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ իրենց գաջեթները լիցքավորել՝ միաժամանակ անվտանգության մշտական նկատառումներից ելնելով՝ մնալով սառը նկուղներում:

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով արդեն 35 ժամ է՝ Արցախում կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն գործում