Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. լիահույս ենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի. Իրանի ԱԳՆ

10:09 • 21.09.23

Իրանը գոհունակություն է հայտնում Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև տարածաշրջանում հակամարտությունների դադարեցման պայմանավորվածության առնչությամբ։ Այս մասին ասել է Իրանի ատաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին:

«Տարածաշրջանում հակամարտությունների շարունակման պատճառ չկա, և մենք հույս ունենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի»,– Tasnim գործակալության փոխանցմամբ՝ ասել է խոսնակը:

Իրանը պահանջում է լիարժեք հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանները և կարծում է, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։

 

 



Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. լիահույս ենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի. Իրանի ԱԳՆ