Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել. ռուսական ԶԼՄ-ներ

14:46 • 21.09.23

Արցախում ռուս խաղաղապահների մահվան գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել, ադրբեջանական զինուժի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների մահվան համար, ազատվել է իր պարտականություններից: Ինչպես գրում է interfax.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ ուժային կառույցում աղբյուրը։

«Հանցագործության առաջին կասկածյալները բերման են ենթարկվել»,- հավելել է գործակալության զրուցակիցը։

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Արցախում գնդակոծվել է ռուս խաղաղապահներին տեղափոխող ավտոմեքենան, կան զոհեր։

Հայտնի է, որ Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին

 

Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել. ռուսական ԶԼՄ-ներ