Ներկայում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է. այն լուծել է Հայաստանը. Պեսկով

16:45 • 21.09.23

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ուղղությամբ զգալի առաջընթաց է ապահովվել։

«Հիմա քիչ հավանական է, որ որևէ մեկը հանձն կառնի նշել ժամկետները (խաղաղության պայմանագրի ստորագրման): Բայց հաշվի առնելով, որ Ղարաբաղի՝  պատկանելության հիմնական հարցը այժմ լուծված է, այն լուծվել և կարգավորվել է Հայաստանի կողմից Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու որոշմամբ, կարելի է ասել, որ զգալի առաջընթաց է ապահովվել»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում սկսվում է «կայուն հրադադարի ժամանակաշրջան», և Ադրբեջանը գիտակցում է, որ տարածաշրջանում հայ բնակչության օրինական շահերն ու անվտանգությունը պետք է ապահովվեն։

«Մինչև այս համաձայնագրի վրա աշխատանքի ավարտը մնում են շատ տեխնիկական հարցեր», - ավելացրել է Պեսկովը։

Ներկայում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է. այն լուծել է Հայաստանը. Պեսկով