Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին

13:07 • 21.09.23

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և շնորհավորել Արցախում «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի ռազմական ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով) «հաջող ավարտի» (չակերտները՝ Tert.am) կապակցությամբ և նշել, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա. ռազմական գործողությունների հետևանքով Արցախում կա 200 զոհ:

Երեկ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

- լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին