Հայտարարում ենք զանգվածային հացադուլ և պահանջում համախմբում՝ կաթողիկոսից մինչև մարզիկներ. Սուրեն Պետրոսյան

14:20 • 21.09.23

Մենք կամ խորքային առումով հաղթահարում ենք այս իրականությունը, կամ մենք գնում ենք վերջնական տապլման:

Այս մասին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

«Քանի որ արդեն նշել եմ, որ սա համազագային պայքար է, հիմա մենք այստեղից շարժվելու ենք Գարեգին Նժդեհի արձանի մոտ, և այս պահին մենք հայտարարում ենք զանգվածային հացադուլ, որի նպատակը, ոչ թե իշխանություններից ինչ-որ բան պահանջելն է, այլ հացադուլի շրջանակներում պահանջը մեկն է, որ պետք է հոգևորականները այդ թվում վեհափառը, բոլոր մտավորականները, հասարակության տարբեր շերտերի ակտիվ ներկայացուցիչներ, գիտնականներ, սպորտսմեններ, բոլորը պետք է գան և միանան մեզ:

Հացադուլի միակ նպատակը այն է, որ այս մարդիկ միանան մեզ»,- ասել է նա:

Հայտարարում ենք զանգվածային հացադուլ և պահանջում համախմբում՝ կաթողիկոսից մինչև մարզիկներ. Սուրեն Պետրոսյան