Արցախում կան հազարավոր կորած մարդիկ, կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը՝ զոհված են, թե ոչ, չափազանց բարդ է․ Արման Թաթոյան

00:00 • 21.09.23

Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։

Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։

Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները», - գրել է նա։

Արցախում կան հազարավոր կորած մարդիկ, կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը՝ զոհված են, թե ոչ, չափազանց բարդ է․ Արման Թաթոյան