Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել (տեսանյութ, լուսանկարներ)

20:55 • 22.09.23

Հանրապետության հրապարակից բողոքի ակցիա իրականացնողները շարժվել են դեպի Նալբանդյան փողոց: Այժմ նրանք փակել են Կորյունի փողոցը:

Կորյունից բացի փակ են նաև Հերացի փողոցը, Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկն ու Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը։

Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ փակելու Մաշտոցի պողոտայի այդ հատվածը։

Բողոքի ակցիայի լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք գտնել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել (տեսանյութ, լուսանկարներ)