Բանակցություններ են ընթանում ադրբեջшնական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման և տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ․ Շտաբ

15:09 • 22.09.23

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:

Բանակցություններ են ընթանում ադրբեջшնական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման և տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ․ Շտաբ