Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից. Շտաբ

09:47 • 22.09.23

ՀՀ-ում Արցախի ներկայացչությունը հայտարարություն է տարածել:

«Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝
044 249977
044 249988

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝
047 979047»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից. Շտաբ