Հայերի իրավունքները պետք է հարգվեն, տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անձեռնմխելի. Ռաիսի

16:27 • 22.09.23

Հայերի իրավունքները պետք է հարգվեն, իսկ տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անձեռնամխելի. այս մասին Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հայտնում է IRNA-ն։

Ինչպես նշել է Ռաիսին, երկրի զինված ուժերը կարող են կանխել աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն և կասեցնել սահմանների փոփոխությունները։ Նա հավելել է, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում անցանկալի է։

Նա ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա, որ որևէ անջատողական խմբավորում մոտենա իր սահմաններին։

 

Հայերի իրավունքները պետք է հարգվեն, տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անձեռնմխելի. Ռաիսի