ՀՀ-ում Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինը և Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հանդիպում են ունեցել։ Այս մասին հայտնել է Իրանի դեսպանությունը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին ուրբաթ կեսօրին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը և տեղի է ունեցել մտքերի փոխանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։










