Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության խմբաքանակներ մտնեն ԼՂ. Նիկոլ Փաշինյան

10:33 • 22.09.23

Սեպտեմբերի 22-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշակի հույսեր կան ԼՂ-ում հումանիտար իրավիճակի բարելավման հետ կապված։

«Որոշակի հույսեր կան հումանիտար իրարության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության  ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ։

Ավելի մանրամասն չեմ կարող հիմա ասել, բայց կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումը այս պահին պետք է մեկնարկի։ Կմեկնարկի, թե չէ, այս պահին բան չեմ կարող ասել»,- ասաց Փաշինյանը։

Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության խմբաքանակներ մտնեն ԼՂ. Նիկոլ Փաշինյան