Բերման են ենթարկել Անդրանիկ Թևանյանին (տեսանյութ)
Ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, սկսել է բերման ենթարկել վաղ առավոտից Երևանում ճանապարհներ փակած քաղաքացիներին։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ «Կարմիր բերետավորները» բերման են ենթարկում Սարյան–Բուզանդ փողոցները փակած քաղաքացիներից մի քանիսին, այդ թվում Անդրանիկ Թևանյանին։
Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են. քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան
Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը:










