Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել, նա դուրս է եկել քննչական կոմիտեից
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել էր այսօր, նրան մեղադրանք էին առաջադրում քննչական կոմիտեում։
«Ինձ առավոտյան ապօրինաբար բերման ենթարկեցին, զրկեցին ազատությունից՝ առանց որևէ կոնկրետ պահանջ ներկայացնելու։ Հետո պարզվեց, որ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում, իբր ես օրինական պահանջը չեմ կատարել, որից հետո անմիջապես ինձ ուղեկցեցին այստեղ՝ չնշելով, թե ես ինչ կարգավիճակ ունեմ»,- Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։










