Մալիում վայրէջք կատարելիս ինքնաթիռ է կործանվել

16:59 • 23.09.23

Մալիի Գաո քաղաքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջք կատարելիս կործանվել է: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Malijet պորտալին:


«Սպիտակ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել և կործանվել է օդանավակայանի մերձակայքում, այն բռնկվել է»,- գրել է պորտալը:


Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջներ ու փրկարարներ։

Մալիում վայրէջք կատարելիս ինքնաթիռ է կործանվել