Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է՝ ինչ աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածության hամաձայն

19:24 • 23.09.23

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է՝ ինչ աշխատանքներ են իրականացվում Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն:

  • «Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ,
  • որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
  • ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
  • Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
  • սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
  • Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:

Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:

Այս օրհասական պահին իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է՝ ինչ աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածության hամաձայն