Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

13:55 • 23.09.23

Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Կարմիր բերետների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք», - գրել է նա:

Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ