Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
18:32 • 23.09.23
Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
«Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 8 րոպե է։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է Ֆեյսբուքյան գրառման մեջ։
Placeholder










