Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ
20:29 • 23.09.23
Կարմիր խաչն այսօր շրջափակման մեջ գտնվող Մարտակերտից 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ։
Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Կարմիր Խաչը 9 վիրավորի էր տեղափոխել Մարտունուց Ստեփանակերտ։
Placeholder










