Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք. ՍիվիլՆեթ (լուսանկարներ)

14:56 • 24.09.23

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:Մարզի ղեկավարը, անդրադառնալով հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, պատասխանել է․ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի հումանիտար կայանում մենք տեղադրել ենք մոտ երկու տասնյակ համակարգիչներ, որպեզի մարդկանց առաջնահերթ հաշվառում տեղի ունենա: Հղի կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց կտեղավորեն հյուրանոցներում, իսկ մյուսներին՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում: Մոտ տասը հազար մարդու կեցության հարցը այս պահին մարզում պատրաստ են լուծել»։Возможно, это изображение 7 человек, ребенок и телевизорВозможно, это изображение 12 человекВозможно, это изображение 7 человек и текстВозможно, это изображение 6 человек, люди учатся, динамик, телевизор, отдел новостей и текстВозможно, это изображение 2 человека, ребенок, телевизор и текст

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք. ՍիվիլՆեթ (լուսանկարներ)