Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի 5 բնակիչ սպանվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի կողմից. Արցախի ՄԻՊ

17:54 • 24.09.23

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչև սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5-ը զոհվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից, X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա հրապարակել է Սառնաղբյուրից քաղաքացիական զոհերի անունները.

Ալեքսանդր Ալեքսանյան

Գոհար Գրիգորյան

Նվեր Պողոսյան (երեխա)

Միքայել Պողոսյան (երեխա)

Դավիթ Ալեքսանյան (երեխա)։

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի 5 բնակիչ սպանվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի կողմից. Արցախի ՄԻՊ