Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել են Կոռնիձոր․ Շտաբ

16:21 • 24.09.23

Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։

Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել են Կոռնիձոր․ Շտաբ