Արցախից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի. ՀՀ ԱՆ

11:31 • 24.09.23

Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։ 

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Արցախից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի. ՀՀ ԱՆ