«Սուտ եք ասում, ձեր երևակայության արդյունքն է»․ ոստիկանապետը՝ լրագրողներին

21:43 • 24.09.23

Լրագրողները ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հարցեր ուղղել ոստիկանության կողմից ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու վերաբերյալ։

«Սուտ եք ասում»,- արձագանքեց Արամ Հովհաննիսյանն այն դիտարկմանը, որ լրագրողների նկատմամբ ուժ է կիրառվել։

Արամ Հովհաննիսյանը չհամաձայնեց նաև այն պնդմանը, որ ոստիկաններն ակցիայի վայրից անչափահասին բերման ենթարկելիս՝ այնքան ուժեղ են սեղմել պարանոցը, որ քիչ է մնացել՝ խեղդեն նրան։

«Չեն խեղդում։ Ծառայողական քննությամբ, եթե վարույթ լինի, կպարզեն, կասեն։ Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում, ես չեմ տեսել»,- ասաց Հովհաննիսյանը։

 

 

«Սուտ եք ասում, ձեր երևակայության արդյունքն է»․ ոստիկանապետը՝ լրագրողներին