Մարկուս Ռեշֆորդը ավտովթարի է ենթարկվել

15:58 • 24.09.23

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ավտովթարի է ենթարկվել, հայտնում է The Sun-ը։

25-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) վերադառնում էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումային կենտրոնից։

Նա վարում էր իր 700,000 ֆունտ արժողությամբ Rolls Royce-ը:

Հաղորդվում է անգլիացին լուրջ վնասվածքներ չի ստացել:

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մարկուս Ռեշֆորդը ավտովթարի է ենթարկվել