Ստեփանակերտում բենզինի պահեստ է պայթել. կան տուժածներ ու զոհեր (տեսանյութ)
Ստեփանակերտում պայթյուն է որոտացել բենզինի պահեստում, կան տուժածներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Չեմ կարող ասել, թե որքան վիրավոր ու զոհ կա, բայց միանշանակ կան»,– ասաց նա։
Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, Հակոբյանը դժվարացավ պատասխանել։
Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով տղամարդիկ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր ու տուժածներ կան։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։










