Արցախյան կողմը հայտնել է՝ ինչ է քննարկվել Արցախի ու Ադրբեջшնի ներկայացուցիչների հանդիպմանը
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են՝
- մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում՝ ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը,
- կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման,
- էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։
Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։
Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։










